//
you're reading...
ՍիվիլՆեթի Սիւնակներ

Արմավիա. ազգային ավիաամոթ

Երկու շաբաթ առաջ Թուրքիայից հայտնի մտավորական Մուրատ Բելգեն Հայաստանում էր: Վերադարձին նրա գիշերային չարտերային թռիչքը առանց նախազգուշացման հետաձգվել էր մինչև հաջորդ առավոտ: Համեստ մտավորականը առանց ոչ ոքի գանգատվելու գիշերել էր օդանավակայանի մոտ երկուաստղանի հյուրանոցներից մեկում։ Առավոտյան մի ժամ ևս մյուս ուղևորների հետ միասին նա ստիպված է եղել սպասել մինչև թռիչքը: Այս ամենի մասին նա գրել էր նամակում, թե «հեշտ չէ Երևանի և Ստամբուլի միջև գնալ-գալը»՝ ակնարկելով նաև երկու երկրների միջև (չ)եղած հարաբերությունների մասին:

Հայաստանի և Թուրքիայի մասին Բելգեի խոսքերը արտացոլում են իրականության մեծ մասը: Սակայն Հայաստանի բարեկամ երկրների հետ կապերում նույնպես էական տարբերություններ չկան: Խոսքը Հայաստանի և Սիրիայի՝ բարեկամական բնութագրվող հարաբերությունների մասին է:

Այս պահի դրությամբ՝ Սիրիական ավիաուղիների՝ Հալեպ-Երևան-Հալեպ կամ Երևան-Հալեպ-Երևան խնայողական դասի տոմսերի գինը 144 հազ. դրամ է, իսկ բիզնես դասինը՝ մոտ 230 հազ. դրամ: Հայաստանի ազգային ավիափոխադրող համարվող «Արմավիան» նույնը առաջարկում է համապատասխանաբար  293 հազ. և 350 հազ. դրամով:

Պարզ է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով ավելի շատ հայերն են այդ երկրից գալիս Հայաստան: Օրեր առաջ, սիրիահայ մի երիտասարդ իր ցասումն արտահայտեց՝ «Արմավիայի» տոմսը լրագրողների առջև պատրելով ու շպրտելով:

Սիրիահայերի մեծ հոսք դեպի Հայաստան առայժմ չկա, մարդիկ զանգվածաբար չեն «փախչում»: Ամեն դեպքում, նրանց վիճակված է ընտրություն կատարել իրենց ապագայի հարցում, և Հայաստանը պետք է ասի, թե արդյո՞ք բոլոր հայերի հայրենիքն է: Այն, ինչ  կատարվում է հիմա, դրա մասին չի խոսում:

Ավելին, երբ սիրիահայը ուզում է Հայաստան գալ, թեկուզ հանգստանալու կամ ժամանակավոր կեցության համար, «Արմավիան» ջանք չի խնայում իր գներով ու ցածրորակ ծառայություններով նրանց քամելու: Թեև «Արմավիան» մասնավոր ընկերություն է, բայց այն ունի ազգային ավիափոխադրողի կարգավիճակ և իրավունք չունի գների չհիմնավորված բարձրացումներ անել: Ավելին, Հայաստանի կառավարությունը և կարգավորող մարմինները պետք է հետաքրքրվեն, թե ինչու «Արմավիան» մոտ մեկժամյա թռիչքի համար  նույնքան գումար է վերցնում, որքան այլ ուղղություններով իրականացվող 4-5-ժամանոց թռիչքների համար:

Թերևս «Արմավիան» ոչ թե ազգային ավիափոխադրող է, այլ ազգային ամոթ:


Original source: http://www.civilnet.am/2012/07/19/արմավիա-ազգային-ավիաամոթ

 

Advertisements

About Harout Ekmanian

Journalist, lawyer, netizen and an observant gentleman.

Discussion

No comments yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s