//
you're reading...
ՍիվիլՆեթի Սիւնակներ

Հայաստանցի vs թուրքիացի

Մի քանի օր առաջ գործընկերներիս հետ վիճում էի, թե ինչու պետք է լրագրողական բառապաշարում «թուրքի » փոխարեն կամ կողքին չլինի «թուրքիացին»:

Թուրքիայում մի շարք լիբերալ և ձախակողմյան շրջանակներում արդեն իսկ շրջանառության մեջ է թուրքերենով կա «թուրքիյէլի», այսինքն՝ «թուրքիացի» եզրը: Այդ մարդիկ նախընտրում են, որ իրենց նույնացնեն երկրի հետ, ոչ թե ցեղի կամ ազգի՝ մանավանդ նկատի առնելով, որ ներկայիս Թուրքիայում ապրող բազմաթիվ մարդիկ նոր բացահայտումն եր են անում իրենց հայ, համշենցի, հույն, քուրդ և այլ արմատների մասին:

Հայաստանում դեռ դժվար է այդպիսի ձևակերպման օգտագործումը: Գործընկերներս պատճառաբանում են, թե դա հայերեն չէ, և փոխարենը առաջարկում են «Թուրքիայի քաղաքացի» կամ պարզապես «թուրք» եզրը:

Իսկ ինչո՞ւ խորթ չեն հնչում «ռուսաստանցի» կամ «իրանցի» եզրերը՝ «Ռուսաստանի քաղաքացի» կամ «Իրանի քաղաքացի» եզրերի փոխարեն:

Թերևս տրամաբանական է ենթադրել, որ նրանք բազմազգ պետություններ են, և այդ ժողովուրդներին միավորող ամենակարևոր տարրը հայրենիքն է: Ռուսաստանում, ռուսներից բացի, տասնյակ ազգեր են ապրում: Իրանում կան պարսիկներ, ազերիներ, բելուջներ, աֆղաններ և այլ ազգություններ: Իսկ ազգ-պետություններում ժողովրդին միավորող հիմնական տարրը առավելաբար ազգային կամ ցեղային պատկանելությունն է:

Այնուամենայնիվ, չնայած վերը նշված փաստին, մեր առօրյայում հաճախ օգտագործում ենք «հայաստանցի» եզրը: Փաստորեն, մեզ թվում է, թե «թուրքը» և «թուրքիացին» չտարբերողները կարողանում են տարբերել «հայը » և «հայաստանցին»:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի ուսումն ասիրությունների համաձայն՝ Հայաստանի բնակչության 64 տոկոսը կարծում է, որ հայ լինելու համար պետք է Առաքելական եկեղեցում կնքված լինել, 74 տոկոսը՝ պետք է հայկական ազգային արժեքներին հավատալ, 65 տոկոսը՝ պետք է հայերեն իմանալ, 51 տոկոսը՝ պետք է Հայաստանի քաղաքացի լինել:

Ես ավելի հակված եմ այն կարծիքին, որ Հայաստանում դժվար է տարբերել անգամ «հայը» և «հայաստանցին»: Հայաստանում առօրյա ընկալման մեջ այդ երկուսը գրեթե նույնն են: Դա ինձ համար ավելի պարզ դարձավ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ծանոթների «վերջապես դու էլ հայ դարձար» տիպի շնորհավորանքներից հետո:

Թերևս ակնհայտ է, թե ինչու Հայաստանում մարդկանց ականջներին «թուրքիացին» դեռ հայերեն չի հնչում: Այնուամենայնիվ, երբ տակավին կա «թուրքը» և «ազերին» իրարից զանազանելու խնդիր, թերևս վաղաժամ է «թուրքը» և «թուրքիացին» տարբերելու մասին խոսելը: Սակայն դա չի նշանակում, որ չպետք է սկսենք զրուցել այս խնդիրների մասին հենց այսօր:


Original source: http://civilnet.am/2012/07/14/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB-vs-%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D6%81%D5%AB/

 

Advertisements

About Harout Ekmanian

Journalist, lawyer, netizen and an observant gentleman.

Discussion

No comments yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s